Անցնել հիմնական բովանդակությանը
← Բոլոր վեբինարները

Վեբինար ծնողների համար

Երեխան՝ AI-ի դարում

Ինչպես ուղղորդել երեխային AI-ի աշխարհում

AI-ը կարող է գրել, նկարել և լուծումներ առաջարկել։ Ի՞նչ պետք է երեխան սովորի ինքնուրույն, և ինչպե՞ս ծնողը կարող է աջակցել նրա զարգացմանը՝ պահպանելով վստահությունն ու մարդկային կապը։

19:00–20:3090 րոպե
Տեսնել ծրագիրը ↓

Ինչ կտա վեբինարը

Աջակցել ինքնուրույն սովորելուն

Հասկանալ՝ որտեղ է AI-ի օգնության սահմանը և ինչն է երեխան անում ինքնուրույն։

Պայմանավորվել սահմանների մասին

Ընտրել տարիքին համապատասխան մոտեցումներ և պաշտպանել անձնական տվյալները։

Պահպանել վստահությունն ու կապը

Խոսել AI-ի մասին այնպես, որ երեխան պատմի իր փորձի ու դժվարությունների մասին։

Տեսնել ամբողջ ծրագիրը90 րոպե

Սովորել, մտածել ու ստեղծագործել ինքնուրույն

25 րոպե
  • Քննարկել՝ ինչու են կարևոր կարդալը, գրելը, մաթեմատիկան և ինքնուրույն խնդիր լուծելը։
  • Երեխային հնարավորություն տալ նախ փորձելու, սխալվելու և սեփական տարբերակն առաջարկելու։
  • Տարբերակել բացատրությունը, հուշումն ու պատրաստի լուծումը՝ հաշվի առնելով դպրոցի պահանջները։

Քննարկում․ «Ինչո՞ւ սովորեմ սա, եթե AI-ը կարող է անել»։ Երեխան AI-ով կատարել է տնային աշխատանքը․ ինչպե՞ս վերադառնալ սովորելու նպատակին։

Օգտագործման սահմաններ և անվտանգություն

20 րոպե
  • Որոշել օգտագործման նպատակը և ծնողի մասնակցությունը՝ ըստ երեխայի տարիքի ու գործիքի կանոնների։
  • Պայմանավորվել անձնական տվյալների, լուսանկարների և ուրիշների մասին տեղեկությունների փոխանցման շուրջ։
  • Քննարկել՝ ինչ անել կեղծ, անհարմար կամ վնասակար բովանդակության հանդիպելիս։

Քննարկում․ երեխան ուզում է նոր AI գործիք օգտագործել․ ի՞նչ պետք է ծնողը պարզի որոշում ընդունելուց առաջ։

Վստահություն և մարդկային կապ

15 րոպե
  • Լսել երեխայի փորձը՝ առանց զրույցը միայն արգելքների վերածելու։
  • Հասկանալ երեխայի կարիքը, երբ նա AI-ին ընկալում է որպես ընկեր կամ հիմնական խորհրդատու։
  • Նկատել՝ օգտագործումն ինչպես է անդրադառնում քնին, սովորելուն, ընկերություններին ու մյուս հետաքրքրություններին։

Քննարկում․ «AI-ն ինձ ավելի լավ է հասկանում»․ ինչպե՞ս լսել երեխային և շարունակել զրույցը։

Ձեր հարցերն ու իրավիճակները

30 րոպե

Հարցուպատասխան՝ մասնակիցների ընտանիքներում առաջացող իրավիճակների շուրջ։

Ձեզ հետ կտանեք

Ընտանեկան պայմանավորվածությունների լրացվող թերթիկ՝ սովորելու, անձնական տվյալների, օգտագործման սահմանների և վստահելի զրույցի համար։

Մինչ գրանցվելը

Առաջին վեբինարին մասնակցելը պարտադի՞ր է

Ոչ։ Սա առանձին վճարովի վեբինար է։ Կարող եք մասնակցել միայն այս հանդիպմանը կամ երկուսին՝ ցանկացած հերթականությամբ։

Երեխան պե՞տք է մասնակցի

Հանդիպումը ծնողների համար է։ Քննարկած մոտեցումներն ու կանոնները հետո կարող եք կիրառել երեխայի հետ։

Ինչպե՞ս միանալ

Վճարումից հետո միանալու հղումը կստանաք էլեկտրոնային նամակով։ Գրանցումը բաց է մինչև դեկտեմբերի 3-ը՝ 18:00, Երևանի ժամանակով։