Անցնել հիմնական բովանդակությանը
← Բոլոր վեբինարները

Առցանց հանդիպում ծնողների համար

Ծնողը՝ AI-ի դարում

AI-ը՝ երեխայի հետ սովորելու և ստեղծագործելու օգնականը

Երեխան դժվարանում է հասկանալ դասը, հետաքրքրվում է նոր թեմայով կամ ուզում է միասին ինչ-որ բան անել։ Գործնական օրինակներով կտեսնենք՝ ինչպես AI-ը կարող է օգնել ծնողին այս իրավիճակներում։

19:00–20:3090 րոպե
Տեսնել ծրագիրը ↓

Ինչ կտա վեբինարը

Բացատրել՝ երեխային հասկանալի ձևով

Դպրոցական թեման վերածել պատմության, խաղի կամ ծանոթ օրինակի։

Զարգացնել հետաքրքրությունները

Երեխայի սիրելի թեմայից ստեղծել փոքր հետազոտություն կամ նախագիծ։

Ստեղծել համատեղ զբաղմունքներ

Պատրաստել ձեր ընտանիքին հարմար խաղեր ու պատմություններ։

Տեսնել ամբողջ ծրագիրը90 րոպե

Ինչպե՞ս բացատրել, որ երեխան հասկանա

20 րոպե
  • Նույն գաղափարը ներկայացնել պատմությամբ, պատկերավոր օրինակով, խաղով կամ փոքր փորձով։
  • Բացատրությունն ու վարժությունները հարմարեցնել երեխայի տարիքին, հետաքրքրություններին և դժվարություններին։
  • Պատրաստվել երեխայի հետ դասը քննարկելուն և ձևակերպել ուսուցչին ուղղվելիք հարցերը։

Գործնական օրինակ․ կոտորակների մասին դասը դարձնել երեխային ծանոթ իրավիճակով բացատրություն և փոքր խաղ։

Ինչպե՞ս զարգացնել երեխայի հետաքրքրությունները

20 րոպե
  • Սիրելի թեմայից ստանալ ուսումնասիրելու նոր հարցեր։
  • Գտնել հետաքրքրությունը շարունակելու ձևեր՝ ընթերցանություն, փորձ կամ ստեղծագործական աշխատանք։
  • Պատրաստել փոքր նախագիծ, որտեղ երեխան ինքն է ընտրում, ուսումնասիրում և բացահայտում։

Գործնական օրինակ․ դինոզավրերով հետաքրքրվող երեխայի համար պատրաստել հարցերով ու ստեղծագործական առաջադրանքով փոքր նախագիծ։

Ի՞նչ անել միասին, որ հետաքրքիր լինի երկուսին էլ

20 րոպե
  • Ստեղծել ընտանեկան խաղեր, պատմություններ և համատեղ զբաղմունքներ։
  • Գաղափարները հարմարեցնել առկա ժամանակին, տան պայմաններին ու հասանելի նյութերին։
  • Երեխային ներգրավել որպես գաղափարների հեղինակ և որոշումներ ընդունող։

Գործնական օրինակ․ պատրաստել ընտանեկան դետեկտիվ խաղ, որի հուշումներն ու ավարտը երեխան կարող է ինքն առաջարկել։

Ձեր հարցերն ու իրավիճակները

30 րոպե

Հարցուպատասխան՝ մասնակիցների առօրյա օրինակների շուրջ։

Ձեզ հետ կտանեք

Երեխային համապատասխան զբաղմունք պատրաստելու աշխատանքային թերթիկ՝ լրացված օրինակով։ AI գործիքն օգտագործում է ծնողը՝ արդյունքը հարմարեցնելով իր երեխային։

Գոհար Խաչատրյան

Գոհարը կկիսվի դասավանդման և կրթական ծրագրերի իր փորձով՝ երեխայի հետ սովորելու ու ստեղծագործելու գործնական օրինակներով։

Գոհարի և ՌԱՅԶ-ի մասին →

Մինչ գրանցվելը

Տեխնիկական գիտելիքներ պե՞տք են

Ոչ։ Ամեն ինչ կբացատրենք քայլ առ քայլ։ Մասնակցելու համար բավական է ինտերնետին միացված հեռախոսը կամ համակարգիչը։

Երեխան պե՞տք է մասնակցի

Ոչ, հանդիպումը ծնողների համար է։ Երեխայի համար AI գործիքում հաշիվ բացելու կարիք չկա։ Հետագայում գործիքներից օգտվելիս հաշվի առեք տարիքային սահմանափակումներն ու դպրոցի կանոնները։

Ի՞նչ է ներառված մասնակցության վճարի մեջ

90 րոպեանոց հանդիպում՝ գործնական օրինակներով, ներառյալ 30 րոպե հարցուպատասխան։ Կստանաք երեխային համապատասխան զբաղմունք պատրաստելու աշխատանքային թերթիկ՝ լրացված օրինակով։ Մեկ գրանցմամբ ընտանիքը կարող է մասնակցել մեկ սարքից։

Ինչպե՞ս միանալ հանդիպմանը

Վճարումից հետո Microsoft Teams-ի հղումը կստանաք էլեկտրոնային նամակով։ Այն կլինի նաև ձեր պատվերի էջում։ Կարող եք միանալ 18:45-ից՝ գրանցվելիս նշված անունով։ Գրանցումը բաց է մինչև նոյեմբերի 12-ը՝ 18:00։ Հանդիպումը նախատեսված է չափահաս ծնողների համար։