Գործնական վեբինար ծնողների համար
AI և ծնողավարում
Ինչպե՞ս օգնել երեխային սովորել AI-ով և ինքնուրույն մտածել
Երեխան AI-ից պատասխան է ստացել։ Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ սովորե՞լ է, թե պարզապես պատճենել։ Գոհար Խաչատրյանի հետ կփորձենք տան և դպրոցի իրական իրավիճակներ ու կձևակերպենք ընտանիքի պարզ կանոնները։
6–14 տարեկան երեխաների ծնողների համար
Հանդիպումից հետո կկարողանաք
Օգնել՝ առանց պատրաստի լուծումը տալու
AI-ից հուշում խնդրել և երեխային հնարավորություն տալ ինքնուրույն բացատրել հաջորդ քայլը։
Ստուգել համոզիչ հնչող պատասխանը
Հարցեր տալ, համեմատել վստահելի աղբյուրի հետ և երեխայի հետ գտնել հնարավոր սխալը։
Պայմանավորվել ընտանիքի կանոնների մասին
Որոշել՝ ինչի համար ենք օգտագործում AI-ն, ինչ տվյալներ չենք փոխանցում և երբ ենք դիմում մեծահասակին։
RISE
90 րոպեի ծրագիրը
- 10 րոպեAI-ն երեխայի առօրյայում
- 30 րոպեՏնայիններ և պատասխանի ստուգում՝ երկու օրինակով
- 20 րոպեAI-ն որպես ծնողի օգնական և ընտանիքի կանոնները
- 30 րոպեՁեր հարցերը
Գոհար Խաչատրյան
Գոհարը կրթական ծրագրերի և դասավանդման փորձը բերում է ծնողների հետ այս գործնական հանդիպմանը։ Վեբինարը կենտրոնացած է երեխայի ուսուցման և ընտանիքի ամենօրյա որոշումների վրա։
Գոհարի և ՌԱՅԶ-ի մասին →Մինչ գրանցվելը
Տեխնիկական գիտելիք պե՞տք է
Ոչ։ Օրինակները կցուցադրվեն քայլ առ քայլ։ Մասնակցելու համար բավական է ինտերնետին միացված հեռախոսը կամ համակարգիչը։
Երեխան պե՞տք է մասնակցի
Հանդիպումը ծնողների համար է։ Երեխայի համար AI հաշիվ բացել պետք չէ։ Ընտանիքում կիրառելիս հաշվի առեք ընտրված գործիքի տարիքային պայմանները և դպրոցի կանոնները։
Ի՞նչ է ներառում 4,900 դրամը
90 րոպեանոց ուղիղ հանդիպում, գործնական ցուցադրումներ, 30 րոպե հարցուպատասխան և աշխատանքային թերթիկ։ Մեկ գրանցմամբ ընտանիքը կարող է միանալ մեկ սարքից։
Ձայնագրություն լինելո՞ւ է
Այս առաջարկը ներառում է ուղիղ մասնակցությունը և աշխատանքային թերթիկը։ Ձայնագրությունը ներառված չէ։
Ինչպե՞ս եմ միանալու
Գրանցվում է չափահաս մասնակիցը՝ 18 և ավելի տարեկան։ Հաջող վճարումից հետո Microsoft Teams-ի մասնավոր հղումը կլինի հաստատման նամակում և վճարված պատվերի էջում։ Միացեք 20:15-ից՝ գրանցման անունով։ Գրանցումը փակվում է նոյեմբերի 5-ին՝ 19:30-ին, Երևանի ժամանակով։
Կարո՞ղ եմ չեղարկել մասնակցությունը
Մինչև հանդիպման սկիզբը պատվերի համարը ուղարկեք info@risefoundation.am՝ ամբողջական վերադարձի համար։ ՌԱՅԶ-ի կողմից չեղարկման կամ տեղափոխման դեպքում նույնպես կարող եք ընտրել ամբողջական վերադարձ։ Լրիվ պայմանները ցուցադրվում են մինչև վճարումը։